Վճարում, առաքում և վերադարձ

Վճարում, առաքում և վերադարձ

Վճարում

Մենք համագործակցում ենք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ, և բոլոր վճարումները տեղի են ունենում այս բանկի միջոցով։
Առցանց վճարումներն իրականացվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային համակարգի միջոցով։ Սպասարկվում են ArCa, Visa, Master Card և American Express քարտերը։ Վճարել հնարավոր է նաև PayPal վճարման համակարգի միջոցով։ Կանխիկ վճարումներն իրականացվում են ՀՀ դրամով։ Կանխիկ հնարավոր է վճարել միայն Երևանում՝ առաքման պահին։

Առաքում

Մենք ունենք առաքման ծառայություն։
Երևանի տարածքում առաքումն իրականացնում ենք անվճար՝ պատվերը ստանալու պահից առավելագույնը 3 օրվա ընթացքում։
ՀՀ մարզեր և Արցախի Հանրապետություն առաքումն իրականացնում ենք ՀայՓոստի միջոցով՝ անվճար, պատվերը ստանալու պահից մինչև 7 աշխատանքային օր ժամկետում։
Միջազգային առաքումներն իրականացվում են պատվերը ստանալու պահից մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում։ Արժեքը կախված է տվյալ պահին համապատասխան ծառայություն մատուցող ընկերությունների սահմանած սակագնից։

Վերադարձ

Մեզ մոտից գնված ապրանքը կարելի է վերադարձնել և փոխանակել հետևյալ պայմաններով։
Երևանի տարածքում առաքման պահին ապրանքը չհավանելու դեպքում այն հնարավոր է վերադարձնել առաքիչին, իսկ առցանց եղանակով արված վճարումները վերադարձվում են Ձեր քարտին (հայաստանյան քարտերի դեպքում 3 աշխատանքային օրվա, իսկ արտասահմանյան քարտերի դեպքում՝ մինչև 6 աշխատանքային օրվա ընթացքում)։
Մեզնից ձեռք բերված պատշաճ տեսքի և չօգտագործված ապրանքը հնարավոր է հետ վերադարձնել կամ փոխարինել 14 օրվա ընթացքում՝ կտրոնի, պիտակների առկայության դեպքում։ Այս գործընթացն իրականացնելու համար պետք է կապ հաստատել մեր օնլայն բաժնի օպերատորի հետ զանգի, Facebook Messanger-ի, Instagram-ի (Direct) կամ WhatsApp-ի միջոցով։ Նախապես պայմանավորված ժամկետում մեր առաքիչը հետ կվերցնի պատվերը, իսկ առցանց եղանակով արված վճարումները կվերադարձվեն Ձեր քարտին (հայաստանյան քարտերի դեպքում 3 աշխատանքային օրվա, իսկ արտասահմանյան քարտերի դեպքում՝ մինչև 6 աշխատանքային օրվա ընթացքում)։
ՀայՓոստի կամ միջազգային առաքման ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով վերադարձը հնարավոր է առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատելու դեպքում։ Եթե առաքանին ստանալու պահից 15-րդ օրը մեզ հետ կապ հաստատած չեք լինում, մենք համարում ենք գործարքը ավարտված, ինչից հետո հետվերադարձ կատարել հնարավոր չէ։ Գումարի հետվերադարձը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք հետ ենք ստանում առաքանին․ պիտակների և կտրոնի առկայությունը, ինչպես նաև ապրանքի պատշաճ տեսքը պարտադիր են։ Հետվերադարձը իրականացվում է գնորդին հարմար եղանակով, նա վճարում է չհամապատասխանող ապրանքի հետվերադարձի առաքման համար սահմանված սակագներին համապատասխան։
ՀայՓոստի կամ միջազգային առաքման ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով փոխանակումը հնարավոր է առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատելու դեպքում։ Եթե առաքանին ստանալու պահից 15-րդ օրը մեզ հետ կապ հաստատած չեք լինում, մենք համարում ենք գործարքը ավարտված, ինչից հետո փոխանակում կատարել հնարավոր չէ։ Մենք ուղարկում ենք նոր առաքանին միայն փոխանակվող ապրանքը ստանալուց հետո։ Պիտակների և կտրոնի առկայությունը, ինչպես նաև ապրանքի պատշաճ տեսքը պարտադիր են։ Փոխանակումն իրականացվում է գնորդին հարմար եղանակով, նա վճարում է չհամապատասխանող ապրանքի հետվերադարձի և նոր ապրանքի առաքման համար սահմանված սակագներին համապատասխան։